Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Վրաստանի ճանապարհներին։ Ձյան առատ տեղումների պատճառով առանձին հատվածներում արգելվում է տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին ասված է Ճանապարհային վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Ձյունը խնդիրներ է ստեղծել նաև Կոդ-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին պետական նշանակության ճանապարհի վրա։ Մասնավորապես, Փարվանայի լեռնանցքով թույլ չեն տալիս բեռնատարների և ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունը:
Սահմանափակումները չեն տարածվում տրանսպորտային մյուս տեսակների վրա։
Փետրվարի 4-ից 6-ը Վրաստանի ողջ տարածքում սպասվում է եղանակի վատթարացում: Օդերևութաբանները նախազգուշացնում են ուժեղ քամու, անձրևի, ձնաբքի՝ լեռնային շրջաններում, իսկ ծովում՝ փոթորիկի մասին: