2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Վրաստանի քննչական մեկուսարաններում է գտնվում 4182 մարդ, որոնց մեծ մասը՝ 2766 մարդ՝ քրեական հանցագործությունների, 1415-ը՝ վարչական իրավախախտումների համար և 1 միգրանտ։ Տվյալները տրամադրել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Jnews-ը փորձել է պարզել, թե ի՞նչ հանցագործությունների մեղադրանքով են քննչական մեկուսարաններում գտնվում 4182 մարդ։
Քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողների մեծամասնությունը՝ 774 մարդ, կալանավորվել և տեղափոխվել է քննչական մեկուսարան՝ թմրանյութերի հանցանքների համար՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, այն է՝ «Ապօրինի թմրամիջոցների պատրաստում, դրանց անալոգների, պրեկուրսորների կամ նոր հոգեակտիվ նյութերի պատրաստում, գնում, պահպանում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք»:
Հակավարկանիշում հաջորդը «ընտանեկան բռնությունն» է, այս հանցագործության մեղադրանքով քննչական մեկուսարաններում է գտնվել 322 մարդ։ Մոտ 200 մարդ (196) գողության մեղադրանքով ժամանակավոր անազատության մեջ է։ Ավելի քան 100 մարդ ազատազրկվել է այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ «բռնությունը», ընտանեկան բռնության սպառնալիքը։
Վարչական իրավախախտումների մեղադրանքով 327 մարդ գտնվում է անազատության մեջ՝ գինովցած վիճակում վարելու և դրա հետևանքով այլ խախտումների պատճառով։ 656-ը դատապարտվել են հասարակական կարգը խախտելու, այդ թվում՝ մանր խուլիգանության, ծխախոտի օգտագործման կանոնները խախտելու, վանդալիզմի, մարմնավաճառության, մեծահասակների նկատմամբ վատ վարքագծի և այլնի համար։
Ոստիկանության և այլ իրավապահ մարմիններին չենթարկվելու համար բերման է ենթարկվել 351 մարդ։
Քննչական մեկուսարանում 4100 հոգին տղամարդիկ են, 82-ը՝ կանայք։ Ձերբակալվածների մեծ մասը պատկանում է 25-44 տարիքային խմբին՝ 2577 հոգի։ 269 հոգին այստեղից՝ օտարերկրյա քաղաքացիներ։