Վրացական Myway Airlines ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն՝ Թբիլիսի-Երևան-Թբիլիսի թռիչքները կիրականացվեն մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել 2021թ․ ապրիլի 20-ին: