Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին։
«Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259/3 «Անվտանգության ռեժիմի մասին» հրամանագրով սահմանված կանոնակարգի համաձայն՝ սահմանափակ է մուտքը դեպի խորհրդարան և շենքի հարակից տարածք, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների»,- ասվում է Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանում են Վրաստանի խորհրդարանում, այս միջոցառման նպատակն է կանխել հնարավոր սադրանքները և պայմաններ ապահովել Վրաստանի խորհրդարանի պատգամավորների ու աշխատակիցների աշխատանքի համար։