Ախալքալաքի մունիցիպալիտետի հինգ հանրային դպրոցներում հայտարարվել են բժշկի թափուր աշխատատեղեր, ինչպես նաև Կոթելիա գյուղի դպրոցում չորս առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղեր:

teacherjobs.ge կայքում հայտարարվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հետևյալ չորս գյուղի հանրային դպրոցներում բժշկի թափուր հաստիքներ։

  • Օլավերդ
  • Բարալեթ գյուղի թիվ 1 դպրոց
  • Գոման
  • Կարտիկամ
  • Արագվա

Նշված հաստիքների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 7-ից 9-ը։

Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան դպրոցին անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.

  • երաժշտության ուսուցիչ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX դասարաններում
  • մաթեմատիկայի ուսուցիչ VIII, IX, XI, XII դասարաններում
  • ֆիզիկայի ուսուցիչ VII, VIII, IX, X, XI-ում
  • Ֆիզկուլտուրայի և սպորտի ուսուցիչ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 1-ը։