Ախալքալաքը ճանաչվել է որպես կարատեի լավագույն տարածաշրջան Վրաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի ամենամյա պարգևատրման արարողության ժամանակ:

2016 թվականի հունվարի 31-ին Թբիլիսիում, One Side ակումբում անցկացվեց կարատեի տարվա վաստակավոր գործիչների ամենամյա տոնական պարգևատրման արարողությունը:

Հանձնաժողովը, որի կազմում մտնում են Վրաստանի բարձրագույն սպորտի բնագավառի ներկայացուցիչները, ամփոփելով անցած տարվա արդյունքները, հայտնաբերել է առավելապես առանձնացողներին: Պարգևատրվել են տվյալ անվանակարգերում`2015 թվականի կարատեի լավագույն մարզիչ, 2015 թվականի լավագույն մարզիկ, 2015 թվականի կարատեի լավագույն մրցավար, 2015 լավագույն մարզ անվանակարգում լավագույն տարածաշրջան են ճանաչվել` Ախալքալաքն և Ծերովանին:

Լավագույն ճանաչվածները ստացան վկայականներ և խորհրդանշական նվերներ: Տոնական պարգևատրման արարողությանը հաջորդել է համերգ և մի շարք խաղարկություններ:

«Մենք ունենք ավանդույթ, ամեն տարի Ֆեդերացիան հավաքում է սպորտի վաստակավոր գործիչներին, և ամփոփում է նախորդ տարին, վերլուծում ենք թե ինչի ենք հասել, պարգևատրում ենք լավագույններին: Լավագույն են ճանաչվել տարածաշրջանները, որոնք անցյալ տարի ակտիվորեն աշխատել են, ցույց տվել լավ արդյունքներ », – ասաց Վրաստանի Մարտարվեստի կոնֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան:

Կախա Բասիլիան նաև հաղորդեց, որ Ֆեդերացիան մշակել է ծրագիր կարատեի զարգացման համար, որը ներկայացրել է Վրաստանի երիտասարդության և սպորտի նախարարությանը հետագա առաջարկությունների և ֆինանսավորման համար: Հետևյալ ծրագրի մեջ է նաև Ախալքալաքը, ինչպես ռազմավարական կարևոր տարածաշրջան կարատեի զարգացման հարցում: