Ախալքալաքի շրջանի մանկապարտեզներն իրենց աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 7-ից։ Հուլիսի 1-ից մանկապարտեզներն ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքապետարանի գյուղերում արձակուրդում էին, հերթապահ գործում էր միայն քաղաքի թիվ 2 մանկապարտեզը։
Ծնողների շրջանում տարածվել էր տեղեկություն, որ մունիցիպալիտետի մանկապարտեզները սկսվելու են գործել օգոստոսի 1-ից, սակայն այդպես չէ։
«Նրանց արձակուրդը մինչև օգոստոսի 3-ն է։ Աշխատանքները վերսկսելու ենք օգոստոսի 7-ին, քանի որ օգոստոսի 4-ին պետք է սնունդ ստանանք և աշխատողները պետք է մաքրեն մանկապարտեզները, երկուշաբթի օրվանից երեխաներին կընդունենք», – ասաց Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Երկուշաբթի օրվանից արդեն արձակուրդ կգնա թիվ 2 մանկապարտեզը, որն աշխատում էր հերթապահ կարգով, երբ մյուս նախակրթարաններն արձակուրդում էին։