Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիան ներկայացրել է Ախալքալաքում ընտանեկան բռնությամբ սպանված կանանց և այդ հանցագործությունների հետևանքների մասին ֆիլմ:
Մայիսի 20-ի «Ժողովրդավար-Մեսխերի» միության գրասենյակում տեղի է ունեցել ֆիլմի շնորհանդես նկարահանված` Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիայի ծրագրով: Ֆիլմը պատմում է մի քանի ընտանեկան բռնության զոհերի պատմություններ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է իրականացվել այդ հանցագործությունների հետաքննությունը: Ֆիլմի գաղափարն է հասարակության և կառավարության ռազմավարության մեջ ճանաչելի այդ սխալները, որոնք հանգեցնում է նման բռնությունների, որ ֆեմիցիդի խնդիրը մնում է ակտուալ:
Ֆեմիցիդը` դա կանանց սիստեմատիկորեն սպանությունն է տարբեր պատճառներով: Անցյալ տարի գրանցվել էր ֆեմիցիդի 18 դեպք: Ֆիլմում ասվում է, որ մեղավորներին ճիշտ պատժելը, հասարակության և հարազատների ճիշտ արձագանքը ընտանիքում բռնության փաստերի վերաբերյալ և պատշաճ հետաքննությունը կարող են փրկել ֆեմիցիդի, որոշ պոտենցիալ զոհերի կյանքը:
Դիտումից հետո կայացավ ֆեմիցիդի և ընտանեկան բռնության մասին քննարկում: Ինչպես նաև երիտասարդ իրավաբանների Ասոցիացիայի ներկայացուցիչները տեղեկացրել են հավաքվածներին կանանց իրավունքների և ընտանեկան բռնության դեպքում անհրաժեշտ ռեակցիայի մասին: