Մատնահարդարող Նելլի Զարիֆյանը Jnews-ի «Խորհուրդներ մասնագետից» շարքում խոսում է այն մասին, թե ինչպես պահպանել եղունգների առողջությունն ու նվազագույնի հասցնել գել-լաքերի կանոնավոր կիրառման վնասը։
Մասնավորապես, Նելլին խորհուրդ է տալիս.
– 21 օրից ավելի մի՛ թողեք եղունգների վրա ծածկը,
– օգտագործե՛ք միայն բարձրորակ գել-լաքեր, որոնց թթվայնությունը տատանվում է 5-ից 7,
– մինչև 14 տարեկան գել-լաք մի՛ քսեք,
– հղի կանայք, հնարավորության դեպքում, նվազեցրե՛ք գել-լաքի օգտագործումը: