Այսօր` հուլիսի 28-ին, Ախալքալաքի կենտրոնական Խաս Բախչա զբոսայգում միջոցառում անցկացվեց Ներքին գործերի նախարարության կողմից։ Միջոցառման խորագիրն էր «Ընկերացիր ոստիակությանը»։
Կենտրոնական զբոսայգին մարդաշատ էր։
Ներքին գործերի նախարարության տարբեր վարչությունները ցուցադրում էին իրենց գործունեությունը և տեխնիկան։
Ներկա էին ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն և այլ ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ոստիկանության աշխատակիցներ և այլ պաշտոնյաներ։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն իր խոսքում կարևորեց այսպիսի միջոցառումների անցկացումը երկրի տարբեր մունիցիպալիտետներում։
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն շարունակում է «Ընկերացիր ոստիկանությանը» քարոզարշավը և այսօր մեր միջոցառումն իրականացվում է Ախալքալաքում։ Բոլորս լավ տեսնում ենք, որ շատ երեխաներ են մասնակցում։ Այս միջոցառման գլխավոր նպատակն է ներքին գործերի նախարարության գործունեությունը ներկայացնելը մեր բնակչությանը։ Տեսնում ենք, որ հետաքրքրությունը շատ մեծ է, ինչ այս նախագիծը սկսել ենք ընդհանուր մինչև 10 000 երեխա է ներգրավված եղել «Ընկերացիր ոստիկանությանը» քարոզարշավին։ Կարծում ենք, սա շատ լավ է, որ հասարակությանը հետաքրքրում է ոստիկանության աշխատանքը։ Մենք միշտ պատրաստ ենք երեխաների համար հասկանալի ձևով բացատրել ոստիկանության գործունեությունը», – ասաց Ալեքսանդրե Դարախվելիձեն։
Վերջինս նշեց նաեւ, որ ՆԳՆ-ն ակտիվորեն շարունակում է այս նախագծի շրջանականերում հանդիպումներ անցկացնել դպրոցներում՝ երեխաներին ծանոթացնելով ՆԳՆ-ի յուրաքանչյուր վարչության աշխատանքին։
Զբոսայգու տարածքում կազմակերպվել էին տարբեր զվարճալի խաղեր երեխաների համար։ Ինչպես նաև կային տարբեր մուլտհերոսներ։ ՆԳՆ-ի տարբեր վարչությունների աշխատակիցներ երեխաների հետ խաղերի միջոցով ծանոթացնում էին իրենց աշխատանքին։