Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղում հուլիսի 15-ից 18-ը կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Գրիշա Պարոնյանի հիշատակին, ով 15 տարի խաղացել է «Աբուլ»-ի կազմում։
Հուշամարցաարը կազմակերպվում է Գրիշայի որդու՝ Արարատ Պարոնյանի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Սարգիս Մարգարյանը։ Այս մրցաշարը Մաջադիա գյուղում կազմակերպվում է արդեն 8 տարի։
Ախալքալաքի շրջանից խաղերին մասնակցել է 20 գյուղի ֆուտբոլային թիմ։ Մաջադիայի թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, Զակի թիմը՝ 2-րդ, իսկ առաջի հորիզոնականը գրավել է Դիլիսկա գյուղի թիմը։
Նշենք նաեւ՝ Գրիշա Պարոնյանը եղել է Մաջադիա գյուղի դպրոցի սպորտի ուսուցիչը։
Խաղերի կազմակերպիչ Սարգիս Մարգարյանը ցանկանում է, Մաջադիա գյուղում զարգացնել ոչ միայն ֆուտբոլը, այլ նաեւ բոլոր սպորտաձևերը։