2019 թվականի նոյեմբեր ամսին պլանավորված ուսուցիչների իրավասություն հաստատելու համար 26 600-ից ավելի դիմորդ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։
Այս տարի պրակտիկոս ուսուցիչներին և ուսուցիչ դառնալ ցանկացողներին արդեն երկրորդ անգամ է հնարավորություն տրվում իրավասություն հաստատելու։ Նրանք առաջին անգամ ամռանը հանձնեցին քննությունները։ Այն ուսուցիչները, ովքեր դժգոհ են նախորդ քննության արդյունքներից, ինչպես նաև նրանք, ովքեր հիմա են ցանկանում դառնալ ուսուցիչ, հնարավորություն կտանան մասնակցելու նոյեմբերին նախատեսված քննությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ավարտվեց նոյեմբերին նախատեսվող քննությունների գրանցման համար հատկացված ժամանակը պրակտիկոս ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների համար։ Գրանցումը միայն էլեկտրոնային տարբերակով էր: Քննությունների մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 26 600 դիմորդ։
Պրակտիկոս ուսուցիչները պետք է հաշվի առնեն, որ քննության վերահանձնման դեպքում կչեղարկվեն տվյալ առարկայում առարկայական և մասնագիտական իրավասության հաստատման համար նախկինում ձեռք բերած կրեդիտ-բալերը։