2023 թվականի Համահայկական խաղերի պատվիրակության, 60 հոգուց բաղկացած խմբի հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մրցույթը, 101 952 լարիի չափով, շահել է անհատ ձեռնարկատեր Հարություն Կիրակոսյանը։
Օգոստոսի 7-ից 22-ը Հայաստանում Ախալքալաքի մարզիկներին հյուրանոցով և սննդով ապահովելու մրցույթը կայացել է։ Մրցույթը, 101 952 լարիով, շահել է անհատ ձեռնարկատեր Հարություն Կիրակոսյանը, իսկ նախնական գումարը 111 000 լարի էր։ Այժմ փաստաթղթերի պատրաստման գործընթացն է։
Մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, մարզահագուստը ձեռք կբերվի առանց մրցույթի։
«Մենք աչքի տակ ունենք 2-3 կարի արտադրամաս, տեսնենք, թե որն ավելի շահավետ կլինի մեզ համար, դրա հետ էլ ուղղակի պայմանագիր կկնքենք»,- ասաց Վալերի Ստելմաշովը։
Նշենք, որ օգոստոսին Հայաստանում կայանալիք Համահայկական խաղերին Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզիկների մասնակցության համար տեղական իշխանությունները հատկացրել են 125 հազար լարի։
Համահայկական խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 7-ին և կտևեն 15 օր։ Բացումը տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ սպորտային մրցումները՝ այլ քաղաքներում։