Ախալքալաքում՝ փետրվարի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, հարսանիքի ժամանակ տեղի ունեցած կռիվը, որը վերածվել էդանակահարության, իրավապահ մարմինների կողմից որակվել է որպես երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորյալ սպանություն կատարելու փորձ:
Հարսանիքի ժամանակ դանակահարության արդյունքում ծանր վնասվածքներով՝ 21, 23 և 26 տարեկան երեք երիտասարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց: Հիվանդանոցում բոլորին բարդ վիրահատություն են կատարել: Բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդների կյանքը: Նրանցից երկուսը կայուն վիճակում տեղափոխվել են Թբիլիսի: Երրորդը մնում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, նրա վիճակը նույնպես կայուն է:
Դանակահարություն և երկու սրտի բաց վիրահատություն Ախալքալաքում
Ոստիկաններն իրականացնում են քննչական միջոցառումներ՝ այս փաստի առնչությամբ պատասխանատու անձանց գտնելու համար: Գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորյալ մահափորձ՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Այս հանցանքը, համաձայն Վրաստանի օրենսդրության, պատժվում է «16-ից 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ ազատազրկմամբ՝ զենքի հետ կապված կամ առանց այդպիսի իրավունքների սահմանափակմամբ»: