Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով որոշումը։
Դատավորի որոշմամբ ձերբակալված ինն անձանցից մեկն արդարացվել է, իսկ ութը դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։
Վալերի Գոբեջիշվիլիի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։
Լաշա Փուրցվանիձեն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, Գիորգի Գոբեջիշվիլին՝ չորս, Նուգզար Կիտիաշվիլին և Դավիթ Թուշիշվիլին՝ երեք տարի վեց ամիս, իսկ Լաշա Չիղիթաշվիլին, Դևի Կախոիձեն, Գիորգի Վախթանգաշվիլին և Բեքա Մուրղվլիանին՝ երեքական տարվա ազատազրկման։
2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի զբոսայգում խաղալիս երեխաները գնդակ են գցել շատրվանի մեջ, և այն դուրս բերելիս երեք անչափահասները հոսանքահարվել են։ Դեռահասներից 13-ամյա՝ Մարիտա Մեփարիշվիլին, մահացել է կլինիկայում։