«Ես չեմ պատրաստվում հեռանալ որևէ մի տեղ, ես ձեր վերջը կտամ», – ասել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան դիմելով «Միացյալ ազգային շարժմանը»:

«Ես ուզում եմ միանշանակ շեշտել, որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ՝ «Ազգային շարժման» դեմքն է, ստերն ու զրպարտությունը, երբ ճշմարտության փոխարինում է տղի ունենում, երբ նմանակված իրականությունն ազդում է մարդկանց վրա:

Դուք դա արել եք ոչ միայն 9 տարիների ընթացքում, դուք դա անում եք նաև այսօր: Ես ուզում եմ ձեզ միայն մի բան ասել, ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես ձեր վերջը կտամ, Վրաստանի բնակչությունը և ընտրողը ձեր վերջը կտա:

Դուք սովորական, փողոցային ընդդիմություն եք և 2020 թվականին դուք կմնաք փողոցում»,- հայտարարել է Գեորգի Գախարիան