Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 12:30-ից Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում՝ ի նշանավորում հայ ժողովրդի միասնության նշվեց «Տոլմա-2023» ավանդական փառատոնը:

Փառատոնն իրականություն դարձավ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության մասնակցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ: Ներկա էին Թբիլիսիի տարբեր հայկական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

tolma 1

tolma 3

tolma 9

tolma 2

tolma 4

tolma 5

Փառատոնին ներկայացվեցին թբիլիսահայ տիկնանց կողմից պատրաստված տոլմայի տարատեսակներ, սառը ըմպելիքներ և ըստ ավանդույթի քաղցրավենիքներ: Ներկաները հնարավորություն ունեին համտեսելու հայկական ավանդական ուտեստի լայն տեսականին և կիսվել իրենց կարծիքներով: Փառատոնը մեծ ուշադրություն գրավեց նաև զբոսաշրջիկների կողմից, նրանք հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեցին տոնակատարությանը, տեղեկություն ստացան հայկական ավանդական ուտեստի և մշակույթի մասին:

tolma 6

tolma 7

tolma 8

tolma 10

Հյուրասիրությունն ուղեկցվեց տոնական ուրախ համերգով, ելույթ ունեցան «Հայարտուն» մշակութային և կրթական կենտրոնի սաները, նաև ներկաները շուրջպար բռնեցին:

tolma 11

tolma 12

Փառատոնը շարունակական բնույթ է կրում, և ամեն տարի իրականացվում է Թբիլիսիի հայ համայնքի կողմից: