Այսօր՝ հունիսի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2023 թվականի բյուջեի հերթական փոփոխությունը։ Փոփոխությունները կատարվել են 651879 լարիի չափով։

Փոփոխությունների ընդհանուր գումարից 125 000 լարին հատկացվել է այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացվելիք Համահայկական խաղերին մասնակցելու ծախսերին։ «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ֆոտոծառայությունների համար հատկացվել է 5000 լարի։

Փոփոխությունների մեծ մասը՝ 521 879 լարի ընդհանուր գումարի չափով, վերաբերում է ենթակառուցվածքային ծրագրերին։

«Օգնություն գյուղին» ծրագրով իրականացվող 9 ենթակառուցվածքային աշխատանքներին, մունիցիպալիտետը, ինքնաֆինանսավորման տեսքով, ավելացրել է ֆինանսական միջոցներ, դրանք վերջնական ավարտին հասցնելու համար, իսկ 5-ի դեպքում գումար է հատկացրել տարբեր աշխատանքների համար։

1. Ախալքալաքի մունիցիպալիտետի Էխտիլա գյուղի գերեզմանատան ցանկապատման համար ՕԳԾ-ով հատկացվել է 16 000 լարի, ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 23 327 լարի։ Աշխատանքն ավարտելու համար քաղաքապետարանը ՕԳԾ-ի գումարին ավելացրել է 7327 լարի։

2. Թախչա գյուղի ճանապարհի վերականգնման համար ՕԳԾ-ով հատկացվել է 10 000 լարի, ըստ փաստաթղթերի անհրաժեշտ է 25 000 լարի, քաղաքապետարանից ավելացված գումարը 15 000 լարի է։

3. Ղադոլար գյուղի ոռոգման համակարգի վերականգնում – ՕԳԾ-ով հատկացվել է 16 000 լարի, ըստ նախագծային փաստաթղթերի՝ անհրաժեշտ է 21 925 լարի, ավելացված գումարը 5925 լարի է։

4. Մոդեգամ գյուղի գերեզմանատան ցանկապատման համար հատկացվել է 10 000 լարի, նախագիծը կազմել է 22 840 լարի, անհրաժեշտ է եղել ավելացնել 12 840 լարի։

5. Բարալեթ գյուղի գերեզմանատան բարեկարգում – ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 16 000 լարի, նախագծի գումարը 47 631 լարի է, իսկ ավելացվող գումարը՝ 31631 լարի է։

6. Վաչիան գյուղում նոր մարզասրահի կառուցում – Վաչիան գյուղի ՕԳԾ-ով գումարը կազմում է 20 000 լարի, ըստ նախագծային փաստաթղթերի՝ անհրաժեշտ է 26 868 լարի, իսկ ավելացվող գումարը՝ 6868 լարի է։

7. Բուռնաշեթ գյուղում մինի մարզադաշտի կառուցման համար նախատեսված է 16 000 լարի, նախագիծը՝ 22 000 լարի է, ավելացված գումարը՝ 6000 լարի է։

8. Կոթելիա գյուղի հուշահամալիրի վերականգնման համար բյուջեից հատկացվել է 19950 լարի։

9. Սակրեբուլոյի շենքի վերակառուցման համար բյուջեից հատկացվել է 101 964 լարի։

10. «Ապագայի տան» շենքի վերակառուցման համար հատկացվել է 75210 լարի։

11. Կարծախ գյուղի բեմի վերակառուցման համար՝ 58 415 լարի։

12. Ազավրեթի գյուղի ծիսակատարությունների տան վերականգնման համար բյուջեից հատկացվել է 50 000 լարի, նախագիծը՝ 101 986 լարի է, հավելյալ գումարը՝ 51 986 լարի է։

13. Գեղարվեստի դպրոցի վերակառուցման համար հատկացվել է 69777 լարի։

14. Ղադոլար գյուղի ծիսակատարությունների տան վերականգնման համար բյուջեով նախատեսված է 40 000 լարի, ըստ նախագծային փաստաթղթերի պահանջվում է 101 986 լարի, հավելյալ գումարը՝ 61986 լարի է։