«Պարը բանաստեղծություն է, և նրա յուրաքանչյուր շարժումը խոսք է»,- այս խոսքերով հունիսի 26-ին, Մշակույթի տան բեմում սկսվեց Ախալքալաքի էթնո-պարային համույթների համերգը։
Ախալքալաքի մշակույթի տան բեմում «Ջավախք», «Մուրջի» և «Ջավախեթի» համույթները հանդես եկան հայկական ու վրացական պարերով։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Բեմում դպրոցական տարիքի երեխաները տարբեր տարազներ հագած պարի տարբեր շարժումներ էին ցուցադրում: «Մուրջի» համույթը ներկայացրեց պարեր Վրաստանի տարբեր շրջաններից, իսկ «Ջավախք» անսամբլը՝ հայկական և վրացական պարեր։ Երեխաները պարեցին նաև ժամանակակից պարեր: