Ախալքալաքի ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Վրացական երազանք»-ի դոնոր Խաչիկ Մոսոյանի ընկերությունները 2014-2022 թվականներին պետական ​​49 գնումների միջոցով ստացել են 2 մլն 687 հազար 008 լարի։ Նշված գումարից 1 մլն 928 հազար 488 լարին (71,7%) փոխանցվել է Ախալքալաքի քաղաքապետարանից, որտեղ էլ նրա հարսի եղբայրը 6 տարի ղեկավարել է իրավաբանական ծառայության բաժինը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան կազմակերպությունը։

Խաչիկ Մոսոյանը 2013-2014 թվականներին եղել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային գլխավոր բաժնի Ախալքալաքի շրջանային բաժնի պետը, 2018-2019 թվականներին զբաղեցրել է Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի շրջանային տեսուչների բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Խաչիկ Մոսոյանի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ընկերությունները՝ «Վեմ» ՍՊԸ-ն և «Գոլդ 777» ՍՊԸ-ն պետական գնումներ են ստանում։

«Վեմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է նրա հարսի՝ Երանուհի Ալեքսանյանի կողմից 2014 թվականի մայիսին և Ախալքալաքի քաղաքապետարանում սկսել է պետական ​​գնումների մասնակցել, որտեղ էլ նրա եղբայրը՝ Խաչատուր Ալեքսանյանը, զբաղեցրել է իրավաբանական ծառայության մասնագետի պաշտոնը, իսկ 2015-2021 թվականներին՝ գլխավորի պաշտոնը։ Խաչիկ Մոսոյանի ընտանիքը ՍՊԸ «Վեմ»-ն ուներ մինչև 2019 թվականը։ Տարբեր ժամանակներում ընկերության սեփականատերերն ու տնօրենները եղել են՝ Խաչիկ Մոսոյանը և իր որդին՝ Վարդ Մոսոյանը։

«Վեմ» ՍՊԸ-ն 2014-2018 թվականներին պետական ​​23 գնումներից ստացել է 1 մլն 324 հազար 297 լարի։ Այդտեղից Ախալքալաքի քաղաքապետարանը կնքել է 18 գնումների պայմանագրեր՝ ընդհանուր 1 մլն 144 հազար 874 լարի արժողությամբ (86,4%)։ Նաև 497 հազար 957 լարի (37.6%) ընկերությանն է փոխանցվել առանց մրցակից ունենալու մրցույթներից, մրցակիցների որակազրկման և ուղղակի գնումների միջոցով։

Մոսոյաններն ընկերությունը վաճառել են 2019 թվականի հունվարին, այն բանից հետո, երբ Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման գրասենյակի տնօրեն Վարդ Մոսոյանը ձերբակալվել էր Ախալքալաքի քաղաքապետարանում 2014 թվականին «Վեմ» ՍՊԸ-ի կողմից չորս գյուղերի ջրամատակարարման համար շահած 75 000 լարի մրցույթի պատճառով։ 2018 թվականին նրա հանդեպ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ յուրացումների և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար։ Քննության տվյալներով, Վարդ Մոսոյանի կնոջ՝ Երանուհի Ալեքսանյանի անունով գրանցված ընկերությունն աշխատանքներն իրականացրել է Ախալքալաքի ջրամատակարարման ընկերության սարքավորումներով և աշխատուժով։

ՍՊԸ «Վեմ»-ի վաճառքից հետո Խաչիկ Մոսոյանը 2019 թվականի ապրիլին հիմնադրել է «Գոլդ 777» ՍՊԸ-ն։ Մինչ այսօր ՍՊԸ «Գոլդ 777» ընկերությանը 26 գնումների արդյունքում փոխանցվել է 1 մլն 362 հազար 711 լարի։ Այդտեղից Ախալքալաքի քաղաքապետարանը 783 հազար 614 լարիի (57,5%) պայմանագրեր է կնքել 15 գնումների համար։ Ինչպես նաև Խաչիկ Մոսոյանի ընկերությանն առանց մրցակցի շահած մրցույթների, մրցակիցների որակազրկման և ուղղակի գնումների միջոցով փոխանցվել է 655 հազար 632 լարի (48,1%)։

2014-2018 թվականներին «Վեմ» ՍՊԸ-ի և 2019-2022 թվականներին «Գոլդ 777» ՍՊԸ-ի գնումները.

transparesy

Ընդհանուր առմամբ, նախկին բարձրաստիճան ոստիկանի երկու ընկերություններն ստացել են 1 մլն 153 հազար 589 լարի (ստացված ընդհանուր գումարի 42,9%-ը) առանց մրցակցի շահած մրցույթների և ուղղակի գնումների միջոցով։

2021 թվականի օգոստոսի 12-ին Խաչիկ Մոսոյանը 5 000 լարի է մուտքագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաշվեհամարին։

«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստանը»-ը կոչ է անում Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը, հետաքննել «Վեմ» ՍՊԸ-ի և «Գոլդ 777» ՍՊԸ-ի պետական ​​գնումները Ախալքալաքի քաղաքապետարանում և պարզել՝ արդյոք եղել են հնարավոր կոռուպցիոն գործարքներ։