Սամցխե-Ջավախքի 7 բնակիչ Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածաշրջանային դեպարտամենտ են հանձնել տարբեր տեսակի հրազեն, ինչպես նաև զինամթերք:
Ինքնակամ հանձնվել է 9 որսորդական հրացան, 4521 փամփուշտ, 93 ձեռքի նռնակ: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, քաղաքացիներն իրավապահներին են հանձնել 33 հակատանկային հրթիռ, 4 ական: Ըստ փորձագիտական եզրակացության՝ հրազենային զինամթերքն ու ռազմամթերքը պիտանի են կիրառության:
Վրաստանում, ըստ օրենքի, զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը ինքնակամ հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Նյութը արտատպված է aliq.ge-ից