Քութայիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղում զինված տղամարդը պատանդ է վերցրել 12 մարդու, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս պահին շենքում 12 հոգի պատանդ է մնում։ Իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ առևանգողը պատանդների միջոցով բարձրաձայնել էր իր պահանջները՝ երեք ժամվա ընթացքում նրան վճարել 2 միլիոն դոլար։ Պահանջի ժամկետը շուտով լրանում է։
«Facebook» սոցիալական ցանցում պատանդների տարածած տեսանյութում, ենթադրաբար, երևում է առևանգողը՝ զինվորական համազգեստով և դիմակով տղամարդ, ում կրծքին ամրացված են անդրապայթուցիչների նման սարքեր։ Ձայնագրություններում լսվում է, որ շենքում ռումբ կա։
Միջադեպի առնչությամբ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ չորս հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում և պահպանում, ահաբեկչական ակտ և ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնել։