Վրաստանի դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա, Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ անձի դատապարտել է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, ահաբեկչական գործունեությանն օժանդակելու և խթանելու համար։
Դատախազության տվյալներով, ՊՊԾ հակաահաբեկչական կենտրոնի հետաքննությունը հաստատել է, որ «Իսլամական պետություն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող Վրաստանի քաղաքացին նպաստել է Վրաստանի չորս այլ քաղաքացիների մուտքին նույն կազմակերպություն։
ԴԱԻՇ-ի նոր անդամները ծրագրում էին մեկնել Սիրիա և մարտնչել ԻՊ-ի շարքերում, ինչը օպերատիվ կերպով կանխվել է Վրաստանի դատախազության և Հակաահաբեկչական կենտրոնի համատեղ գործողություններով։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մեկ անձի մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով (օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելուն օժանդակել և ահաբեկչական գործունեությանը նպաստել) և վերջինիս դատապարտել է 12 տարվա ազատազրկման, իսկ 4 հոգի մեղավոր են ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ահաբեկչական կազմակերպությանն անդամակցել) և նրանց համար սահմանվել է պատիժ՝ յուրաքանչյուրի նկատմամբ 10 տարի ժամկետով ազատազրկման տեսքով»,- ասվում է Վրաստանի դատախազության տեղեկատվության մեջ։