Հուլիսի 1-ից մանկապարտեզները ինչպես քաղաքում, այնպես էլ Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղերում արձակուրդի նպատակով փակվում են: Հերթապահ կգործի միայն Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզը (նախկին հիվանդանոցի մոտ):

Ինչպես հայտնում է Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը, հուլիսին Ախալքալաքի բոլոր մանկապարտեզները կփակվեն, բացառությամբ քաղաքի թիվ 2 մանկապարտեզը:

Այս մանկապարտեզ կարող են հաճախել այն մանկապարտեզների սաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք իրենց երեխաներին թողնելու տեղ չունեն։

Օգոստոսի 1-ից բոլոր մանկապարտեզները կվերադառնան աշխատանքի, իսկ թիվ 2 մանկապարտեզը մեկ ամսով կգնա արձակուրդ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 18 մանկապարտեզ, որից 3-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ 2 գյուղում՝ Կոթելիա, Խանդո՝ այլընտրանքային մանկապարտեզներ, այսինքն՝ աշխատում են կես օր և առանց սննդի։