Ախալքալաքի «Աբուլ»-ն այսօր կայացած «Սուրակվելիձեի ակադեմիայի» հետ խաղում հաղթել է 3։0 հաշվով:

Խաղը կայացավ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում։ Գոլերի հեղինակներ դարձան Դարբինյան Ռաֆայելը, Պալոյան Աղասը, Մարգարյան Ստեփանը։

Այսօր՝ հունիսի 20-ին, կայացավ ֆուտբոլի Վրաստանի առաջնության առաջին խաղաշրջանի վերջին խաղը։ Հաջորդ փուլը կկայանա օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ: