«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» (TI) կազմակերպությունն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետարանին կից կազմակերպությունների, սակրեբուլոների և քաղաքապետարանների պաշտոնատար անձանց 202 գույքային հայտարարագրեր (2022-2023 թթ.): Ախալքալաքի պաշտոնյաների 32 հայտարարագրերից 11-ը լրացված են խախտումներով, իսկ Նինոծմինդայի 30 հայտարարագրերից TI-ը 7-ի դեպքում սխալներ է արձանագրել։
202 հայտարարագրից 50-ում հայտնաբերվել են փաստական անճշտություններ։ Ադիգենի, Բորժոմի և Ասպինձայի քաղաքապետերի, ինչպես նաև Ախալցիխեի սակրեբուլոյի նախագահի հայտարարագրերը ևս լրացված են խախտումներով։ Խախտումներով ամենաշատ հայտարարագրերը հայտնաբերվել են Ախալցիխեի մունիցիպալիտետի պաշտոնյաների կողմից՝ 12 դեպք։
Հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում ընդհանուր առմամբ բացահայտվել է պաշտոնական անհամատեղելիության 31 դեպք, ինչպես նաև այն, որ 4 պաշտոնատար անձանց հետ կապված ընկերություններ ներգրավված են պետական գնումներում։
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը խնդրում է Քաղաքացիական ծառայության բյուրոյին, տրամադրված տեղեկատվության հիման վրա, ուսումնասիրել այդ անձանց հայտարարագրերը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով։
Ինչ խախտումներ են հայտնաբերվել Ախալքալաքի պաշտոնյաների մոտ
Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնյաների հայտարարագրերում ամենաշատ արձանագրված խախտումներից է այն, որ նրանք չեն նշել, որ իրենց ընտանիքի անդամները գրանցված են որպես ձեռնարկատեր։ Այս խախտումն արձանագրված է հետևյալ անձանց հայտարարագրերում.
• Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյան
• Քաղաքապետարանի մշակույթի ծառայության պետ Վալերի Ստելմաշով
• Սակրեբուլոյի փոխնախագահ Էդուարդ Աղասարյան
• «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Կարապետ Պալոյան
• «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Արամայիս Զաքարյան
• «Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցության նախագահ Աբրահամ Կարապետյան
• Տերիտորիալ-տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Գենադի Էլիզբարյան
• Մանդատների, դատավարական, իրավական հարցերի և էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիփան Շիպակցյան
Կարապետ Պալոյանը և Գենադի Էլիզբարյանը, բացի այդ, իրենց հայտարարագրերում չեն նշել, որ իրենք նույնպես գրանցված են որպես ձեռնարկատերեր։
Սիփան Շիպակցյանն էլ չի նշել, որ ծնողները հիմնել են կոոպերատիվ և նրա տնօրենն են հանդիսանում։
TI -ի կողմից նշված խախտումներից մեկն այն է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը կոոպերատիվի տնօրեն է։
Որոշ պաշտոնյաներ հայտարարագրերում նշել են, որ իրենք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, ինչն, ըստ TI -ի, «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի խախտում է, այսպես ձեռնարկատիրական գործունեության մասին իրենց հայտարարագրերում նշել են.
«Վրացական երազանք» խմբակցության սակրեբուլոյի փոխնախագահ Ալբերտ Մանուշյանը,
Մյուս նախագահ Վարդան Պապոյանը,
«Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցության նախագահ Աբրահամ Կարապետյանը:
Ինչ խախտումներ են հայտնաբերվել Նինոծմինդայի պաշտոնյաների շրջանում
Նինոծմինդայի մունիցիպալիտետի պաշտոնյաների հայտարարագրերում ևս նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել, սակայն կան և այլ մանրամասներ։
Այսպիսով, իրենց հայտարարագրերում չեն նշել, որ կամ իրենց ընտանիքի անդամը, կամ հենց իրենք ձեռնարկատերեր են, կամ կազմակերպությունների և կոոպերատիվների ղեկավարներ.
• Նինոծմինդայի քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Միքելաձեն
• Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Սայաթ Մկոյանը
• Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը
• Սակրեբուլոյի փոխնախագահ Կոնստանտին Վարդանյանը
• «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Հարություն Հովհաննիսյանը
• Մեկ այլ փոխնախագահ Սամվել Դարբինյանը:
Նաև քաղաքապետարանի իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանի հայտարարագրում «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքով անհամապատասխանություն է բացահայտվել, քանի որ, ըստ հայտարարագրի, նա նաև Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի իրավաբանն է հանդիսանում:
Նշվում է նաև, որ Արմեն Բդոյանի և Կոնստանտին Վարդանյանի ընտանեկան կազմակերպությունները Նինոծմինդայի բյուջեից գումար են ստանում կա՛մ պարզեցված գնումներով, կա՛մ ըստ մրցույթի՝ առանց մրցակցության։
Ուսումնասիրված հայտարարագրերի վերաբերյալ TI -ի ամբողջական հաշվետվությունը կարելի է կարդալ վրացերեն՝ այստեղ: