Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ասպինձայի գյուղ Ռուսթավիում: Մեքենան անցել է երկու տարեկան երեխայի վրայով: Տեղացիների պատմելով, երեխան մտել է կանգնած մեքենայի տակ, իսկ վարորդը չի նկատել: Երկու տարեկան երեխան տեղում մահացել է:
«Միկրոավտոբուս էր, որը կաթ է հավաքում բնակչությունից: Տան մոտ էր կանգնած: Երեխային ոչ ոք չի տեսել: Մեքենան անցավ երեխայի գլխի վրայով»,- tv9-ին հայտնել են տեղացիները:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում: