Ասպինձայում Մտկվարի գետում փնտրում են 15-ամյա աղջկա: Ինչպես տեղացիներն են ասում՝ երեխաները լողացել են գետում, նրանցից մեկը սայթաքել է և ընկել, գետի հոսանքը նրան տարել է: Որոնողական աշխատանքերը շարունակվում են:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 9-ին, ժամը՝ 17:00-ի սահմաններում։ Տեղում մոբիլիզացված է նաև փրկարարական ջոկատը: Հայտնում է Sknews-ը:

Ասպինձայի մունիցիպալիտետում դեռ փնտրում են նաև մայիսի 5-ին անհետ կորած Գիմզեր Կավելիձեին։ Նակալաքևի գյուղում անհետ կորած 28-ամյա երիտասարդի որոնումները բացի Ասպինձայից, շարունակվում են նաև Ախալցիխեում, Բորջոմիում և հարակից տարածքում։ Գրում է Tv9-ը:

Գիմզեր Կավելիձեին վերջին անգամ տեսել են կանգառի մոտ, մայիսի 5-ին։ Երիտասարդը երկու հովիվների հետ գնում էր արոտավայր։ Ավելի ուշ նրա պայուսակը տեսել են Թմոգվի բերդի մոտ, ինչի պատճառով էլ Կավելիձեին սկսել են փնտրել Քուռ գետում։