Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում մեկ անձ վարակվել է կորոնավիրուսով: Տեղի բնակիչների խոսքով, նա ունի Աջարիայում ճանապարհորդության պատմություն: Առավոտվանից ոստիկանության աշխատակիցները հերթապահում են գյուղի մուտքի մոտ:

Ժամը 09: 50-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի 12 դեպք: Դրանցից 11-ը Ադիգենիում, իսկ 1-ը՝ Ասպինձայում: