Այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 16:30-ի սահմաններում Տաշվանկայում հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում է հրշեջ ծառայությունը:

Հրդեհի բռնկման հստակ պատճառը պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ կրակը սկսվել է գերեզմաններից, ապա տարածվել դեպի բլուր: Տեղում աշխատում է մեկ մարտական հաշվարկ։ Քանի որ հնարավոր չէ տեխնիկան բարձրանա բլուր, հրշեջները կրակը մարում են ձեռքով: Այրված տարածքը կազմում է մոտավոր մեկ հեկտար:

hrdeh

hrdeh 3

hrdeh 2