Աջարիայում ծովային զբոսաշրջության սեզոնը պաշտոնապես կբացվի հունիսի 3-4-ը։ Հունիսի 3-ին կմեկնարկի երկօրյա «Ամառային փառատոնը»։

Այս տարի սեզոնը բացվում է «Այստեղ սկսվում է ամառը» կարգախոսով։ Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն Այբուբենի աշտարակի շրջակայքում։

Բոլոր միջոցառումներն անվճար են այցելուների համար: Երաժշտական ​​ծրագիրը կմեկնարկի ժամը 16:00-ից հետո։ Տարբեր տարիքի ներկայացուցիչների համար նախատեսված են նաև տարբեր մարզական և ժամանցային միջոցառումներ։