Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, երկրի իններորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա ուրբաթ օրը, նոյեմբերի 18-ին:
«Ըստ Վրաստանի Սահմանադրության 51-րդ հոդվածի, Վրաստանի Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա 2016 թ.-ի նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին», – ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Որպեսզի խորհրդարանի լիազորությունները ճանաչվեն, առաջին նիստին պետք է մասնակցեն առնվազն 100-150 պատգամավոր:
Խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի Քութայիսիում, որին պետք է ներկա գտնվեն նախագահը, կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանի առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով կդիմի նոր խորհրդարանականներին բացման ուղերձով:
Վրաստանի նախագահի ուղերձից հետո խորհրդարանի նախագահի աթոռը կստանձնի երկրի ամենատարեց պատգամավոր Ռևազ Արվելաձեն, ով կբացվի խորհրդարանի աշխատանքը: Իններորդ գումարման խորհրդարանականների աշխատանքը կսկսվի ժամանակավոր հաշվառման և մանդատային կոմիտեի ձևավորումից, որոնք կհաշվեն ձայները, և կվերահսկեն կանոնակարգերի իրականացումը: Այն բանից հետո, երբ ձևավորվի հանձնաժողովը, պատգամավորներին կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան, ով կամփոփի ընտրությունների արդյունքները և կփոխանցի ժամանակավոր մանդատային հանձնաժողովին բոլոր փաստաթղթերը պատգամավորների լիազորությունների ճանաչման համար: Դրանից հետո, Վրաստանի խորհրդարանը կընդունի իր առաջին որոշումը, խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչման համար:
Նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչումից անմիջապես հետո, կառավարության անդամները Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կզրկվեն իրենց լիազորություններից: Երբ որոշում կայացվի, պատգամավորները կերդվեն երկրին հավատրիմ լինել. «Ես Վրաստանի ներկայացուցիչս, հաշվետու եմ նրան, Աստծո և ժողովրդի առջև հայտարարում եմ, որ պիտի բարեխղճորեն օգտվեմ իրավունքներից և կատարեմ իմ պարտականությունները, որպես խորհրդարանի պատգամավոր, ծառայեմ սահմանադրական կարգի պաշտպանության համար, երկրի անկախության, միասնության և ամբողջականության համար, ժողովրդի շահերի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, Վրաստանի հզորության համար»: Այնուհետև կսկսվի խորհրդարանական խմբակցությունների ձևավորումը, մեծամասնության և փոքրամասնության:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ հայտարարվել է չորեքշաբթի: Ըստ ամփոփիչ արձանագրության, Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» (115 տեղ), «Միացյալ ազգային շարժում» (27 տեղ), «Դավիթ Թարխան-Մոուրավիի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք» (6 տեղ), իսկ երկու տեղ ստացան «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ներկայացուցիչ Սիմոն Նոզաձեն և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: