Դեպի Թբիլիսի ճանապարհը Ծալկայով փակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ըստ նախնական տեղեկությունների, այն կբացվի վաղը:

Երեկ, 21:00-ից հետո Վրաստանի Թեթրիծղարո շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի և Ծալկայի շրջաններում առատ ձյուն տեղաց: Առանց այդ էլ դժվար ոլորապտույտ ճանապարհը, էլ ավելի բարդացավ, քանի որ բացի ճանապարհի վրա ձյան փոթորկից, որոշ տեղերում ուժեղ մառախուղ էր պատել:

Լուսավորման և լուսարձակիչ նշանների բացակայությունը ճանապարհի եզրերում խանգարում էր վարորդներին կողմնորոշել, թե որտեղ է ճանապարհը, որտեղ ճամփեզրը, որտեղ կիրճը: Արդեն 12:00-ից հետո առատ ձյունը փակել էր Նինոծմինդայից Ծալկա տանող ճանապարհը: Ճանապարհային երթևեկության ծառայության տեղեկատվության համաձայն ներկա պահին ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով:

Մինչ վաղը, ճանապարհը դեռ փակ է լինելու, ճանապարհային ծառայության տեղեկատվության համաձայն ճանապարհը չի մաքրվում, քանի որ գիշերը շատ ձյուն է տեղացել: