2023 թվաակնի հունվար ամսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկվում է Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ սահման և հակառակը՝ նույնականացման քարտերով։ Արդեն 5 ամիս է անցել այդ հայտարարությունից, սակայն երկու երկրների քաղաքցիները դեռ չեն կարող նույնականացման քարտերով ելումուտ անել։

Jnews-ը հետամուտ է իր կարդացողին տեղեկացնելու նորությունների կամ փոփոխություների մասին, այդ իսկ պատճառով դիմել է Վրաստանի պարեկային ոստիկանության վարչություն, պարզելու արդյոք նույնականացման քարտով հնարավոր է հատել հայ-վրացական սահմանը։

Սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել։

Հարկ է նշել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով

Դեռ չեք կարող ID քարտով հայ-վրացական սահմանը հատել