նորություններ 15 Օգոստոսի, 2026 • Վրաստանի պետական հաստատություններում կաշառակերությունն աճել է 1550%-ով․ ՆԳՆ վիճակագրություն

Պետական մարմիններում պաշտոնեական իրավախախտումների մակարդակն աճում է։ Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշն աճել է գրեթե 67%-ով։ Մասնավորապես, ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին բացահայտվել է պաշտոնեական իրավախախտման 187 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 112 էր։

Բացի այդ, գերատեսչության հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է գրեթե բոլոր տեսակների ուղղությամբ։

Մասնավորապես, ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում պաշտոնեական հանցագործությունների վիճակագրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետևյալն է.

  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերի թիվն աճել է 136,36%-ով, գրանցվել է 26 դեպք։
  • Պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերն աճել են 21,88%-ով, գրանցվել է 78 դեպք։
  • Կաշառք տալու 2 դեպք է գրանցվել, նույնքան դեպք արձանագրվել էր նաև 2025 թվականին։
  • Կաշառք ստանալու դեպքերի թիվն աճել է 1550%-ով, գրանցվել է 33 դեպք։
  • Պետական մարմիններում խարդախության դեպքերի թիվն աճել է 85,71%-ով, գրանցվել է 13 դեպք։
  • Պաշտոնեական անփութության դեպքերի թիվն աճել է 20,83%-ով, գրանցվել է 29 դեպք։
  • Օրենքով արգելված նվեր ստանալու 1 դեպք է գրանցվել։
  • Ազդեցությամբ առևտրի դեպքերն աճել են 300%-ով, գրանցվել է 3 դեպք։
  • Բացի այդ, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է բացատրություն, ցուցմունք կամ եզրակացություն տալուն հարկադրելու 2 դեպք։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցության դեպքեր չեն արձանագրվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝