Այս շրջանում Մադաթափա լճում շատ քիչ թռչուն կարելի է տեսնել, որի պատճառը մեկն է՝ ձվադրման շրջանն է։ Կղզյակում հեռվից երևում են սպիտակ թռչունները, որոնք տեղից չեն շարժվում, կան նաև այնպիսինները, որ թփերի մեջ են ձվադրել։ Թռչունների մոտ 40 տոկոսը հենց Մադաթափայի կղզյակի վրա են ձվադրում։ Օգոստոս ամսին արդեն փոքրիկ ճուտիկներին դաշտերից ու կղզյակից մայրիկները լցնում են լիճ։

5

11

Մադաթափայում 180 թռչնատեսակ կա։ Լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2 108 մ բարձրության վրա։ Մադաթափա լճում կա այնքան թռչնատեսակ, ինչքան Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում։ Անցած տարի կարապներ են եկել, ինչպես նաև ֆլամինգոներ։

13

Հիմա բոլոր թռչունները ձվադրել են։ Նրանցից ամենավտանգավորը կարմիր բադն է, նրանք ձվադրում են աղվեսների բների մեջ, և աղվեսը ոչինչ չի կարող անել։

6

Արդեն սկսվել է զբոսաշրջիկների այցերը Մադաթափա լիճ, մեկ շաբաթում մոտավոր 5-6 զբոսաշրջային տուր է կազմակերպվում դեպի լիճ: Զբոսաշրջիկներ բողոքում են, որ լճի տարածքում շատ քիչ են աղբամանները:

1

Ինչքան գեղեցիկ է Մադաթափա լիճը, այնքան էլ խնդիրներն են շատ, որոնք տարիներով լուծում չեն ստանում:

2

7

Անցած տարի քանի որ անձրևները քիչ էին, ձյուն նույնպես չկար, լճում ջրի մակարդակը իջել էր, այն մինչև կղզյակը ցամաքել էր, հիմա ջրի մակարդակը բարձրացել է, սակայն ոչ բավարար չափով: Նախատեսվում է լճում ամբարտակ կառուցել, որպեսզի հնարավոր լինի կառավարել լճում ջրի մակարդակը:

Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալությունից անցած տարի JNEWS-ին հայտնել էին, որ գործակալությունը ձեռք է բերել Մադաթափա լճում ջրի վերահսկողության ամբարտակի կառուցման նախագիծը և ծախսերի նախահաշիվը: 2023 թվականին ամբարտակի կառուցման համար մրցույթ կհայտարարվի: Այս տարի կրկին JNEWS-ը դիմել է Գործակալություն տեղեկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում ամբարտակի կառուցման աշխատանքները:

12

9

8

3

Այս թեմայով կարդացեք նաև՝

Մադաթափայի անվերջանալի գեղեցկությունը (Photo)

Մադաթափա լիճը չորանում է (Video)

Մադաթափան չորանում է. լիճը կհետազոտեն մյուս տարի

Մյուս տարի Մադաթափա լճի առափնյա հատվածում ամբարտակ կկառուցվի