Նինոծմինդայի Եֆրեմովկա գյուղից արդեն սկսում է ծփալ Մադաթափա լիճը։ Մադաթափայում 180 թռչնատեսակ կա, որոնք իրենց դայլայլով զարդարում են ողջ տարածքը։ Լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։

madatapa baner

kghzyak

Մադաթափա լճում կա այնքան թռչնատեսակ, ինչքան Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում։

«Ներկայիս դրությամբ մեր Ջավախեթի զբոսայգու մեջ կա 180-200 տեսակի թռչուն: Ինչքան տեսակ, որ կա ազգային պարկի մեջ, այդ տեսակներից բոլորը կա Մադաթափայում։ Ամենահարուստ լճերից մեկը մեր Մադաթափան է։ Հիմա թռչունները մեծամասամբ ձվադրման մեջ են։ Քանի որ ամենուժեղ ջրի պաշարը այստեղ է, արդեն աշնանը չվող թռչունները ամեն տեղից այստեղ են թռչում պատրաստվում են հետագայում տաք երկրներ թռչելու։ Չկա այնպիսի թռչնատեսակ, որ մի անգամ եկած լինի, հետո չգա։ Այդպես եղել է միայն հազվագյուտ թռչունների դեպքում, օրինակ՝ վարդագույն ֆլամինգոն։ Նրանք ոչ թե ձվադրման համար են գալիս, այլ չվող են, հանգստանում, սնվում հետո չվում են», – ասում է Մադաթափայի ռենջեր Գագիկ Մարկոսյանը, ով հսկում է տարածքը:

pilikann

pilikan

Սկզբնական շրջանում ջուրը ավելի շատ էր, հիմա ավելի քիչ է, ավելի շատ ճահճոտ է, հետևաբար որդի տեսակները շատ են, դրա համար թռչունները այստեղ գտնում են իրենց կերի պաշարը։

«Եթե լիճը մնա այսպիսին, այսինքն՝ համ ջրի պաշար ունենա, համ ճահճային լինի, ապա թռչունների համար շատ լավ կլինի»,- ավելացնում է Գագիկը։

dzknkulner
Հավալուսներ

dzknkul
Ճայ

karmraglukh
Կարմրագլուխ սուզաբադ

sager

Լճում ամբարտակ կառուցելու ծրագրեր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն նույն մակարդակին, ինչպիսին հիմա է: Մասնագետները նշում են լճի ներկայիս վիճակն ամենաբարենպաստն է։

Մադաթափայում ամենաշատը բադի տեսակներն են՝ 25-ից ավել։

sagerr

sag

spitak krunk
Սպիտակ կռունկ

«Բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել ջրի մակարդակը։ Մասնագետները եկել տեսել են, և այս տարի հույս ունեն, որ կլինի ֆինանասավորում և կիրականացվի ամբարտակի կառուցումը», – ասում է ռենջեր Գագիկ Մարկոսյանը։

Ռենջերը ամենուր տեղեկատվական թերթիկներ է բաժանում, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն այս վայրին, սակայն երկու տարի է, կորոնավարկի պատճառով զբոսաշրջիկները նվազել են: Չեն աշխատել նաև տեղի բնակիչները, ովքեր պանիր կամ այլ գյուղմթերք են վաճառել զբոսաշրջիկներին։

«Հիմա արդեն գալիս են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Հնդկաստանից։ Հուսանք կվերականգնենք զբոսաշրջիկների առաջվա քանակը», – հավելում է Գագիկ Մարկոսյանը։

trchunner
Թռչունների կղզին

trichq

zknkulne8i khumb
Ճայ

«Սկզբից շատ դժվար էր, ժողովրդի հետ միշտ լավ ու վատ էի լինում, սկսում էինք հասկացնել, մեկին վախեցնելով, մյուսին՝ ջան ու ղուրբանով, տեղի ժողովրդին իհարկե չտուժելով։ Եվ հասկացրինք, որ սա մերն է, մենք պետք է պաշտպանենք, որ հետո կարողանանք մեր երեխաների, թոռների հետ գնանք հանգիստ քայլենք։ Առաջներում ամեն թփի տակ մի որսորդ նստած էր՝ գյուղ էր, բնակեցված վայր էր կապ չուներ, որսորդությունը բաց էր, կրակում էր, բայց հիմա կրակոց չկա, թռչունը հանգիստ է։ Եթե որսի կարիք կա, մենք բան չենք ասում, որսը բաց է, բայց տարածքից դուրս և թույլատրելի ժամանակահատվածում։ Ներկա դրությամբ որսի շրջանը ողջ Վրաստանում փակ է»,- ասում է ռենջերը։

Միաժամանակ հավելում, որ մինչև կորոնավարակը բազմաթիվ ծրագրեր են եղել. «Օրինակ. քոթեջ պետք է կառուցվեր, լողող կղզի ճայերի համար, գլխավոր ճանապարհի վրա պետք է տեղադրվեր մեծ էկրան, որտեղից էլ այցելուներին տեսանելի կլինեին թռչունները: Մեծ նախագիծ էր, Հունաստանի հետ ունեինք պայմանագիր, սակայն վարակի պատճառով կանգնեցվեց, թե ինչքանով կշարունակվի ես չեմ կարող ասել», – ավելացնում է Գագիկ Մարկոսյանը, ով արդեն 10 տարի է աշխատում է ռենջեր, զբոսայգու հիմնման օրից։

Մադաթափան թռչուններով «հարստանում» է սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, գարնանը նրանք գալիս ու գնում են։ Ներկա դրությամբ լճի տարածքում 40-50 թռչնատեսակ կա:

napastak

dzi

Մադաթափա լճի առեղծվածն ու սքանչելիքը (Photo)

Ջավախքի ազգային զբոսայգու տարածքն ընդլայնվել է

Գայանե Ակոջյան