Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ։
«Վստահ եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրն իր արժանի տեղն է գտնելու մեր հասարակության մեջ, որ Ձեր գիտելիքներն ու աշխատանքը օգտակար կլինեն ինչպես մեր երկրի զարգացման, այնպես էլ Ձեր անձնական առաջընթացի համար:
Ուզում եմ, որ Դուք իմանաք, որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Ձեզ՝ վաղվա Վրաստանի գլխավոր կերտողների համար ստեղծի բոլոր պայմանները՝ կրթության, ինքնաիրացման և արժանապատիվ կյանքի համար։
Դուք առանձնահատուկ սերունդ եք, և ես հավատում եմ, որ կստեղծեք յուրահատուկ ապագա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։