Մարտեր առանց կանոնների մարզաձևում ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանը հնարավորություն է ստացել իրեն ճանաչելի դարձնել աշխարհի խոշորագույն առաջնություններից մեկում:

Nair Meliqyan &Dimic

Հունիսի 2-ին Սերբիայում Նաիր Մելիքյանը կմենամարտի Օգնեն Դիմիչի հետ: Սերբիայում տեղի կունենա Ամերիկյան Titan FC լիգայի և Սերբիայի SBC լիգայի համատեղ կազմակերպած Titan FC 82 մրցաշարը:

Նաիրը կպայքարի 70կգ քաշային կարգում:

«Եթե հաղթեմ մեծ դռներ կբացվեն դեպի երազանքների երկիր՝ Ամերիկայի միացյալ նահանգներ: Կկարողանամ հանդես գալ UFC մրցաշարում: Աստծո կամքով, ամեն ինչ լավ է լինելու: Ակտիվ մարզվում եմ, հավատում եմ, որ հունիսի 2-ին ռինգից հաղթանակած եմ իջնելու», – Jnews-ին ասաց Նաիր Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Նաիր Մելիքյանը պետք է անցած տարի մենամարտեր Dana White Contender Series-ում, սակայն չստացվեց, քանի որ մրցակիցը հրաժարվեց պայքարից:

Կարդացեք նաև՝

Ոչ մի պարտություն պրոֆեսիոնալ ռինգում. պարզապես Նաիր Մելիքյան (Video)

Նաիր Մելիքյանը MMA վարկանիշով կովկասյան տարածաշրջանում առաջինն է

Նաիր Մելիքյանն առաջին իսկ ռաունդում հաղթել է նոկաուտով (Video)

Նաիր Մելիքյանը՝ Հայաստանի MMA չեմպիոն (Video)