Georgian Airways-ը սկսում է կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքներ կիրականացվեն շաբաթական 7 անգամ։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այսօր ավիաընկերությանը թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն է տվել։