ՌԴ կառավարությունը հաստատել է այն պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների հանդեպ։
Ցանկում ընդգրկվել են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա (ներառյալ Ջերսին, Անգիլիան, Բրիտանական Վիրգինյան կղզիները, Ջիբրալթարը), Ուկրաինա, Չերնոգորիա, Շվեյցարիա, Ալբանիա, Անդորա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Միկրոնեզիա, Նոր Զելանդիա, Սինգապուր և Թայվան (համարվում է Չինաստանի տարածքը, սակայն 1949թ․ կառավարվում է սեփական վարչակազմի կողմից)։
Վերոնշյալ երկրները կամ տարածքները պատժամիջոցներ են սահմանել կամ միացել են ՌԴ դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառով։