Հայաստանի հանրապետություն կարող են մուտք գործել քաղաքացի չհանդիսացող անձինք նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում): Այս տեղեկության տարածումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմում են JNEWS-ի խմբագրություն ճշտելու, արդյո՞ք Վրաստանի քաղաքացիները կարող են երկրից դուրս գալ։
JNEWS-ին կառավարության թեժ գծից հայտնեցին, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի հետ սահմանը, քանի Վրաստանը նշված երկրների հետ սահմանը չի բացել։
«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի սահմանը։ Վրաստանը դեռ չի բացել սահմանը տվյալ երկրների հետ։ Հնարավոր է բացառության կարգով թողնեն հատել սահմանը: Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել նշված սահմանները»,- ասացին կառավարության թեժ գծից։
Նման նյութեր:
2020 թվականին, համավարակի պայմաններում, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ, նվազել է 32 տոկոսով,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից պատրաստված,…
03.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 172 հազար 816-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության…
03.03.2021 | նորություններ
Արտերկրում ժամանակավոր աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողների համար աշխատանքային միգրացիայի հատուկ պորտալն գոյություն ունի ընդամենը երկու շաբաթ, սակայն այդտեղ արդեն գրանցվել են Վրաստանի ավելի քան 92…
02.03.2021 | նորություններ
Խորհրդարանի հարակից տարածքում իրավապահները ձերբակալել են մի քանի անձի:
02.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
02.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 172 հազար 456-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության…
02.03.2021 | նորություններ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին սահմանափակումներ են գործում: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
01.03.2021 | նորություններ
Այսօրվանից՝ մարտի 1-ից, Վրաստանում սկսվել է միասնական ազգային քննությունների համար գրանցումը: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ գրանցումը տեղի կունենա միասնական ազգային քննությունների, ուսանողների դրամաշնորհների…
01.03.2021 | նորություններ