«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեդիայի մասնակիցը, Հայաստանը ներկայացնող երգչուհի Բրունետը զբաղեցրեց 14-րդ տեղը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ Լիվերպուլում` շաբաթ երեկոյան։ Նրան մասնակցում էին 26 երկրների ներկայացուցիչներ, որոնցից շատերը, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչը, այս շաբաթվա սկզբին կայացած երկու կիսաեզրափակիչ փուլերում հաղթել էին։
Մրցույթում հաղթեց շվեդ երգչուհի Լորենը Tattoo երգով, որը ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում հավաքել էր 583 միավոր։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Ֆինլանդիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները։
Հայաստանի պատվիրակ, 21-ամյա Բրյունետը (Ելեն Երեմյան) հավաքելով 122 միավոր զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ Նա ելույթ ունեցավ իր իսկ հեղինակային «Future lover» երգով։
Վրաստանի մասնակից Իրու Խեչանովան «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ չէր անցել։