Ծալենջիխայում հայրն ու հարևանը ձերբակալվել են անչափահաս աղջկան բռնաբարելու համար:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ՆԳՆ Սամեգրելո Զեմո-Սվանեթիի ոստիկանության Ծալեջիխայի շրջանային վարչության աշխատակիցներն անչափահասի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով բերման են ենթարկել երկու անձի։
1976 թվականին ծնված Պ.Կ.-ն մեղադրվում է ընտանիքի անչափահաս անդամին բռնաբարելու մեջ։ Անչափահասի բռնաբարության մեղադրանքով նաև ձերբակալվել է 1995 թվականին ծնված Թ.Թ.-ն։
Հանցագործությունը պատժվում է 15-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ Պ.Կ.-ն նրա կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր անչափահաս երեխայի հետ, իսկ փաստի հրապարակման դեպքում սպառնացել է սպանել։ Անչափահաս երեխան հոր սպառնալիքների պատճառով տարիներ շարունակ թաքցրել է կատարվածը: Քննությամբ պարզվել է նաև, որ հարևան Թ.Թ.-ն սիստեմատիկ կերպով սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս աղջկա հետ», – ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Բռնաբարության փաստերի հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 137-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետով և Վրաստանի ՔՕ 137-րդ պրիմ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետով։