Հունիսի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1023 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 510 մարդ, մահացել է 17 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 350 428, այստեղից ապաքինվել է 335 029 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 951:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 517 փորձարկում, այդ թվում 21 585-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 932-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.47% է, վերջին 14 օրվանը՝ 2.81%, վերջին 7 օրվանը՝ 2.92%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 178 738 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 455 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 333 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 635 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: