Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարել է, որ Գուդաուրիում կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձիք զոհվել են։

«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։ Բոլորիս համար դժվար է, հատկապես՝ ընտանիքների, ընկերների, ՆԳՆ-ի համար։ Վեցը մեր աշխատակիցներն էին, երկուսը՝ շտապ օգնության բժիշկ։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել, կադրերը հեռարձակվել են հեռուստատեսությամբ, ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։

Ցավոք, զոհվել է ութ մարդ։ Մեկ հոգի վիրավորվել է, ով պարապլանով էր, իսկ նրա հետ գտնվող օտարերկրյա զբոսաշրջիկը ընկնելուց մահացել է, ում համար փրկարարական աշխատանքներ էին տարվում»,- ասել է Գոմելաուրին։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։