Նինոծմինդա քաղաքում, Իսակով փողոցի 13 հասցեում, կոտրելով պատուհանը ներխուժել են քաղաքացի Ա.Օ.-ի տուն և զգալի վնաս հասցրել, կոտրել են ամբողջ գույքը՝ վնասել կահույքն ու տեխնիկան: Այս մասին հայտնում է Ռադիո NOR-ը:

Ըստ երեւույթին, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, սակայն նկատել են առավոտյան: Նշենք, որ տանը ոչ ոք չի ապրում, բայց վերջերս վերանորոգման աշխատանքներ էր իրականցվել և տունն ամբողջովին կահավորված էր:

Տեղում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածով, որը ենթադրում է՝ կողոպուտի փորձ: