Մայիսի 6-ին Ջավախքում տոնում են Ծռատոնը: Ուխտի են գնում տարբեր սրբավայրեր, մոմ վառում, աղոթում և օրը վերածում տոնի:

uxti janaparh

Վաղ առավոտից մարդիկ խմբերով բարձրանում են Տավշանկա բլրի գագաթ, այն սրբավայրեր, որտեղ ախալքալաքցիներն ամեն տարի մայիսի 6-ին ուխտագնացություն են կատարում:

tesaran srbavayric

Գոյություն ունի լեգենդ, որ այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։

Axalqalaq

Այս տոնը «կարևոր» է նաև հղիների համար: Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Ջավախքում հավաստիացնում են, որ այս օրը, եթե հղի կինը գործ է անում, ապա երեխան ծնվում է նշանով: Ահա, թե ինչու Ջավախքում մայիսի 6-ը բառի բուն իմաստով ոչ աշխատանքային է:

Axalqalaq1

Ծռատոնը, որն այսքան տարածված է մեր հասարակության շրջանում, չնայած իր մեջ կրոնական տարրեր է պարունակում, բայց և ժողովուրդն այցելում է այս կամ այն սրբատեղի, սակայն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ: