Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Կարծախ, Դադեշ, Բոզալի, Մյասնիկյան, Ֆիլիպովկա, Կորխ գյուղերում վաղը՝ մայիսի 3-ին, ժամը 11.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է էլեկտրաէներգիայի պլանային անջատում։ Այս մասին հայտնում է «Էներգո Պրո Ջորջիա» էներգաբաշխիչ ընկերության կայքում։
«Էներգո Պրո Ջորջիայի» 766 բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի էլեկտրահաղորդման գծերի վերականգնման նպատակով։