Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։

Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4,5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը։

Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256,8 հազար, երկրորդում՝ Թուրքիան՝ 216,4 հազար այցելու։

Բացի այդ, այս երկրների քաղաքացիների այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մի քանի անգամ։